Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 6 տուրից հետո Զավեն Անդրեասյանն ու Տիգրան Պետրոսյանը վաստակել են 3,5-ական միավոր: Նրանք մեկ միավորով են զիջում աղյուսակը գլխավորող Սերգեյ Ֆեդորչուկին, Սուրիա Գանգուլիին, Էթիեն Բաքրոյին, Ալեքսանդր Մոիսեենկոյին եւ Չանդա Սանդիպանին:
Վերջին 3 տուրերում Անդրեասյանը վաստակեց 1,5 միավոր: Նա ոչ-ոքի խաղաց Նի Հուայի հետ, ապա պարտվեց Բայադուր Ջոբավային, իսկ 6-րդ տուրում հաղթեց Ռաջպարա Անկիթին: Նույնպիսի արդյունքի հասավ նաեւ Տիգրան Պետրոսյանը: 4-րդ տուրում նա առաջին պարտությունը կրեց Մա Քուինից, ապա ոչ-ոքի խաղաց Մակսաթ Աթաբաեւի հետ ու հաղթեց Յայարամ Աշվինին: