«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2012-11-17 | #206, 2012-11-20 | #207, 2012-11-21


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԱՐՑՈ՞Վ

Նոյեմբերի 16-ին Կանադայում Հայաստանի դեսպան, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ICAO) Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Եգանյանը հանդիպել է ICAO գլխավոր քարտուղար Ռեյմոնդ Բենջամինի հետ:

ԱԳՆ հաղորդագրության համաձայնՙ կողմերը քննարկել են Հայաստանի եւ ICAO-ի փոխհարաբերությունները, առկա խնդիրներն ու անելիքները: «Գոհունակությամբ նշվեց համագործակցության բարձր մակարդակը», տեղեկացնում է հաղոդագրությունը:

Հայաստանի մշտական ներկայացուցիչն ու գլխավոր քարտուղարը մանրամասնորեն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն առնչվող մի շարք հարցերին:

Ստեփանակերտի օդանավակայանի գործեունեության ու այդ առնչությամբ ադրբեջանական սպառնալիքների մասին ոչինչ չի նշվում հաղորդագրության մեջ, սակայն ամենայն հավանականությամբ այս թեման եղել է առանցքայինը:

Վ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4