ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է ներկայացնել BlackBerry... սմարթֆոններից օգտվող կանխավճարային բաժանորդների համար ստեղծված «BlackBerry Social» սոցիալական շփման եւ ինտերնետային ծառայությունների փաթեթը` նախատեսված հատկապես երիտասարդների համար: Ակտիվացնելով փաթեթը` բաժանորդը ստանում է.
- BlackBerry... Էլեկտրոնային հասցե (XXXXXXXX@vivacell.blackberry.com). այս հասցեով ուղարկվող հաղորդագրությունները բաժանորդը կստանա իր սմարթֆոնին իրական ժամանակում եւ հենց սմարթֆոնից էլ կարող է վարել ամբողջ նամակագրությունը
- Շփում ակնթարթային հաղորդագրությունների միջոցով` BlackBerry... Messenger-ի, ինչպես նաեւ Windows Live Messenger-ի, Google Talk-ի եւ ICQ-ի` հատուկ BlackBerry... սմարթֆոնների համար մշակված ծրագրերի շնորհիվ
- Շփում սոցիալական ցանցերում` Facebook-ի, Flickr Photo Uploader-ի եւ MySpace-ի` հատուկ BlackBerry... սմարթֆոնների համար մշակված ծրագրերի միջոցով
- Ներառված ինտերնետ
«BlackBerry Social» փաթեթ կարելի է ակտիվացնել 1 օրով, 1 շաբաթով կամ 1 ամսով: Եթե նշված ժամկետի ավարտին բաժանորդի հաշվին լինի համապատասխան գումար, ապա ծառայության գործողության ժամկետն ավտոմատ կերկարացվի, հակառակ դեպքում ծառայությունը կապաակտիվացվի:
«BlackBerry Social» փաթեթ ակտիվացնելու, ապաակտիվացնելու կամ փաթեթի մասին տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է ուղարկել համապատասխան հրահանգը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:
Փաթեթ | Գործողության ժամկետ (օր) | Ներառված ինտերնետ (ՄԲ) | Արժեք (դրամ) |
«BlackBerry Social 1» | 1 | 5 | 100 |
«BlackBerry Social 7» | 7 | 50 | 600 |
«BlackBerry Social 30» | 30 | 500 | 2400 |
Գործողություն | Հրահանգ |
«BlackBerry Social 1» փաթեթի ակտիվացում | *404*1# |
«BlackBerry Social 7» փաթեթի ակտիվացում | *404*7# |
«BlackBerry Social 30» փաթեթի ակտիվացում | *404*30# |
«BlackBerry Social» փաթեթի գործողության ժամկետի ավտոմատ երկարացման կասեցում | *404*000# |
Ծառայության կարգավիճակի ստուգում | *404# |