Նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ում մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը ։ Հայտնի երգչուհին 55 տարեկան էր։
Կենսագրական տվյալներ
Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում:
Դպրոցին զուգահեռ ավարտել է նաեւ Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:
1973թ.-ից սկսել է հանդես գալ ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: Ուսումը կոնսերվատորիայում շարունակելու համար տեղափոխվել է Երեւան:
1978թ.-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր. առաջին միջազգային հաջողությունն էր: Այնուհետեւ Գուսան Աշոտի ,Ծովաստղիկըե Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 60 երկրներում:
1989թ.-ին ամուսնացել է, ունի 2 երեխա:
1991թ.-ին մեկնել է ԱՄՆ: Հայրենիք է վերադարձել 1995թ.-ին եւ շարունակել իր երաժշտական գործունեությունը:
1997-2001թթ. ղեկավարել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:
2002թ.-ին Լոս-Անջելեսում` Հոլիվուդ եւ Բրբենկ քաղաքներում հիմնել է ,Կոմիտասիե անվան երաժշտական դպրոցները, որոնք շատ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում են բերել անվանի երգչուհուն:
2006-2007թթ.-ին առաջին անգամ Հայաստանում նախաձեռնել եւ անցկացրել է ,Կոմիտասե համահայկական միջազգային մրցույթը, որին մասնակցել է շուրջ 2000 հայ երեխա` Հայաստանից եւ այլ երկրներից:
2007թ.-ին հիմնել է ,Artists for peaceե բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվելու են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելու Հայոց Ցեղասպանությանը եւ աշխարհում տեղի ունեցած նման կարգի ոճրագործություններին ոչ` ,Այլեւս երբեքե ասելու համար: