Ինչպես տեղեկացրել ենք, Յուրա Մովսիսյանը ներկայումս բուժզննում է անցնում Իսպանիայում: Վնասվածքի պատճառով նա չժամանեց Երեւան ու չմասնակցեց Լիտվայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: «Կրասնոդարն» էլ առանց հարձակվողի է անցկացնում առաջնության վերջին մի քանի հանդիպումները: 16-րդ տուրում «Կրասնոդարը» 3-0 հաշվով հաղթեց Գրոզնու «Թերեքին»:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Մովսիսյանն այս պահին անհրաժե՞շտ է թիմին, որն առանց նրա էլ հաղթանակներ է տոնում, «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը նշել է, որ Յուրայի ներկայությամբ հարձակման գիծն ավելի հզոր է: Մուսլինը հույս է հայտնել, որ Յուրան կհասցնի վերականգնվել մինչեւ «Կուբանի» հետ խաղը: Նա նաեւ նշել է, որ Յուրայի «Կուբան» տեղափոխվելու մասին իրեն ոչինչ հայտնի չէ: Յուրա Մովսիսյանը ներկայումս «Կրասնոդարում» է: