Հայաստանում հաջողությամբ ավարտված Ռամկավար ազատական կուսակցության վերամիավորման գործընթացը ՌԱԿ սփյուռքյան կառույցների միջեւ եւս տարածելու համատեղ ջանքերը շարունակվում են: Այդ նպատակով, նախորդ օրերին ՌԱԿ Երեւանի կենտրոնական գրասենյակում խորհրդակցություններ տեղի ունեցան ՌԱԿ Մ. Նահանգների Արեւելյան շրջանի եւ Կանադայի շրջանային վարչության համաատենապետ Երվանդ Ազատյանի եւ ՌԱԿ Հանրապետական վարչության ներկայացուցիչների միջեւՙ Հ. Ավետիքյանի գլխավորությամբ: Անկեղծ ու կառուցողական մթնոլորտում կողմերը քննարկեցին Հայաստան-Սփյուռք ազգային կուսակցական աշխատանքները համակարգելու, ՌԱԿ սփյուռքյան կառույցների միջեւ համերաշխությունն ու համագործակցությունը վերահաստատելու վերաբերյալ հարցերՙ ի վերջո ՌԱԿ մեկ եւ միասնական օրգանիզմ ստեղծելու տեսլականով: