«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2012-11-21 | #208, 2012-11-22 | #209, 2012-11-23


«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է Ս. ՍԱՖԱՐՅԱՆԻՆ

«Հանրապետություն» կուսակցությունը երեկ տարածած հայտարարությամբ հայտնի է դարձրել, որ թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին տեղի ուինենալիք Ազգային ժողովի ընտրություններին պաշտպանելու է «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավորության թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը` կոչ անելով Երեւանի Ավան եւ Նոր Նորքի ընտրողներինՙ քվեարկել նրա օգտին: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդն իր այդ դիրքորոշումը բացատրում է նրանով, որ Ս. Սաֆարյանը որպես ԱԺ պատգամավոր արդյունավետ գործունեություն է ծավալել ԱԺ-ում նախկինում:

Ի դեպ` Ս. Սաֆարյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե պատրաստվում է պահանջ ներկայացնել ընտրատարածքային եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովներ` ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը չեղյալ ճանաչելու պահանջով, մատնանշելով մի շարք խախտումներ, որոնք թույլ են տվել թեկնածուն եւ իր կողմնակիցները:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4