ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր:
Համանախագահները նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են նաեւ Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները: