«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2012-11-22 | #209, 2012-11-23 | #210, 2012-11-24


ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ԻՑ` BlackBerry ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են օգտվել նաեւ ընկերության կողմից BlackBerry ծառայությունների շարքում առաջարկվող BlackBerry... Social ծառայությունների փաթեթից:

Ծառայությունների նոր փաթեթը նախատեսված է բավարարելու Հայաստանում սոցիալական ցանցերից օգտվողների աճող թվի պահանջները: BlackBerry Social ծառայությունների փաթեթը BlackBerry... սմարթֆոն օգտագործողներին թույլ է տալիս կապի մեջ մնալ սոցիալական ցանցերում` անսահմանափակ հասանելիություն ապահովելով մի շարք հարթակներում, այդ թվում` Facebook...-ում, Twitter...-ում եւ Flickr-ում գտնվելիս: Այս փաթեթից օգտվողները կարող են իրենց ընկերների հետ կիսել կարգավիճակի թարմացումները, նշել նրանց նկարներում եւ շատ ավելին: Նաեւ կարելի է ակնթարթային հաղորդագրություններ փոխանակել BlackBerry... Messenger (BBM)-ի միջոցով, որն իր 60 մլն բաժանորդների շնորհիվ համարվում է աշխարհում բջջային ամենամեծ սոցիալական ցանցերից մեկը:

«Ուրախ ենք նոր` BlackBerry Social փաթեթն առաջարկել տեխնոլոգիաների սիրահար մեր բաժանորդներին: Վստահ ենք, որ այս փաթեթի եւ BlackBerry-ի մյուս ծառայությունների շնորհիվ բաժանորդները կկարողանան վայելել մշտապես կապի մեջ մնալու հնարավորությունը եւ գտնել անձնական կամ գործնական նպատակների համար անհրաժեշտ տեղեկություններն անգամ փողոցում քայլելիս»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն Հայաստանի տարածքում գործող 66 սպասարկման կենտրոններում առաջակում է BlackBerry սմարթֆոնների լայն տեսականի, որը կոչված է բավարարելու բաժանորդների` սոցիալական շփման օրեցօր աճող ամենատարբեր պահանջները:

BlackBerry, RIM, Research In Motion and related trademarks, names and logos are the property of Research In Motion Limited.

Մանրամասների համար այցելեք visit www.vivacell.am վեբ կամ pda.mts.am բջջային կայքերը, զանգահարեք «111» անվճար թեժ գծի հեռախոսահամարով, առցանց կապվեք մեր օպերատորներին` «111 առցանց» ծառայության միջոցով, կամ այցելեք ընկերության` Հայաստանի ամբողջ տարածքում գործող սպասարկման կենտրոններից մեկը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4