«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2012-11-22 | #209, 2012-11-23 | #210, 2012-11-24


ԻԲՐ ԴԵՂԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ ՉԿԱ

Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հերքեց դրանց թանկանալու մասին տեղեկությունները: Նրա հավաստիացմամբՙ թանկացումներ չկան եւ այս շուկայում բավական կայուն վիճակ է: Այդուհանդերձ, Սամվել Զաքարյանը փաստեց, որ որոշ դեղամիջոցներ 6-8 տոկոսով թանկացել են:

Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահը հայտնեց, որ միության եւ առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Մարկետինգային էթիկայի կանոնակարգ», որը կիրառվում է բոլոր զարգացած երկրներում: Այն պետք է սահմանի դեղագործական կազմակերպությունների էթիկայի կանոններ` սկսած դեղարտադրողների մարկետինգային, գովազդային գործունեությունից, մինչեւ պահելաձեւն ու աշխատաոճը, դեղարտադրողների եւ ներմուծողների գործունեության սահմանափակումները, պատժամիջոցներ կկիրառի այդ կանոնները շրջանցողների դեմ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4