«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2012-11-22 | #209, 2012-11-23 | #210, 2012-11-24


ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾՎՈՒՄ ԵՆ

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հավաստմամբՙ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղյակ է, որ պատմական հուշարձանների անունները կեղծվում են:

Մինասյանը նկատել է, որ մեր երկրի տարածքում պատմական հուշարձանների անունները կեղծվում են եւ ներկայացվում ադրբեջանական: Մինասյանը զանգել է նախարարին, ներկայացրել իրավիճակը: Տիկին նախարարը նախ զարմացել է, հետո կարգադրել, որ խնդիրը լուծեն:

«Անցել է մոտ մեկ տարի, սակայն հարցը մինչեւ վերջ լուծված չէ», ասում է Մինասյանըՙ հավելելով, որ Հաղպատի վանքի տեղեկատվական վահանակի վրա նշված է. «Սայաթ-Նովան դիվանագիտական առաքելություն էր կատարում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի թագավորությունների համար»:

«Նախՙ Սայաթ-Նովան երբեք չի եղել դիվանագետ եւ նման ծառայություն երբեք չի իրականացրել, իսկ Ադրբեջանը ստեղծվել է ընդամենը անցած դարասկզբին եւ չէր կարող լինել թագավորություն: Հետեւաբար, ակնհայտորեն կեղծվում են պատմական իրադարձությունները»:

Մինասյանի ներկայացմամբՙ ոլորտի հայ փորձագետներից ոչ մեկը տեղյակ չէ ցուցակների պատրաստման աշխատանքներից: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանն առաջարկում է, որ նախ մասնագիական փորձաքննություն անցկացվեր, տրվեր եզրակացություն, որի հիման վրա էլ կկազմվեին հուշարձանների տեղեկատվական ցուցանակները: «Մինչդեռ «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» կազմակերպման աշխատանքը հանձնվել է ինչ-որ ամերիկյան կազմակերպության, որը, շատ հնարավոր է, Ադրբեջանի կողմից քաղաքական պատվեր է»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4