Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքներով ճանաչվել է թիմի առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստ: Նրա օգտին քվեարկել են 1084 ֆուտբոլասերներ, ինչը կազմում է հարցման մասնակիցների 76,02 տոկոսը: Մխիթարյանի առավելությունն իր խաղընկերների նկատմամբ բացահայտ է: 2-րդ տեղը գրաված թիմի ավագ Դարիո Սռնայի օգտին ձայն են տվել ընդամենը 68 ֆուտբոլասերներ (4,77 տոկոս), իսկ լավագույն եռյակը եզրափակել է բրազիլացի Վիլիանը:
Հիշեցնենք, որ «Շախտյորը» հիանալի հանդես եկավ Ուկրաինայի առաջնության 1-ին շրջանումՙ հաղթելով բոլոր 15 խաղերում: Իսկ Հենրիխ Մխիթարյանը 16 գնդակով գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: Նրա ցուցանիշը ռեկորդային է Ուկրաինայի առաջնություններում 1-ին շրջանում խփած գոլերի քանակով: