Իսպանիայում բուժզննումը ցույց է տվել, որ Յուրա Մովսիսյանի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է: 25-ամյա ֆուտբոլիստը ներկայումս «Կրասնոդարում» մարզվում է անհատական ծրագրով, սակայն ոտնաթաթում դեռեւս զգում է ցավերը: Թիմի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը նշել է, որ չպետք է ռիսկի դիմել: Ուստի շատ հնարավոր է, որ Յուրա Մովսիսյանը մինչեւ գարուն այլեւս խաղադաշտ դուրս չգա: Թեեւ նա չի բացառել, որ այս տարվա վերջին հանդիպմանը հնարավոր է, որ Մովսիսյանը մասնակցի: