Այսօր «Սպիտակ» մարզաառողջարարական համալիրի լողավազանում կմեկնարկի արցախյան ազատամարտի հերոս, նախկին ջրագնդորդ Լեոնիդ Ազգալդյանի ավանդական հուշամրցաշարը: Այն կազմակերպել են ջրագնդակի հայկական դաշնությունը, «Լեոնիդ Ազգալդյան» բարեգործական հիմնադրամը եւ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն: Մրցաշարի անցկացմանը կաջակցեն նաեւ ՀԱՕԿ-ն ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:
Հուշամրցաշարին կմասնակցեն Երեւանի «Մասիս», «Երեւան», «Վիկտորիա», «Արմադա», «Ակվա Լենդ» եւ «Սպիտակ» թիմերը: