Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության եւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի միջեւ ծագած ֆինանսական վեճին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, պատասխանելով «Ինտերֆաքս»-ի լրագրողի այն հարցին, թե Հայաստանի կառավարությունը քայլեր կձեռնարկի՞ արդյոք լուծելու Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ի եւ «Զվարթնոց» օդանավայականի միջեւ ծագած ֆինանսական վեճը, վարչապետը պատասխանել է. «Մենք հանձնաժողով ենք կազմել, որի մեջ ներգրավված են մեր, «Զվարթնոց»-ի եւ «Արմավիա»-ի ներկայացուցիչները: Հանձնաժողովն արդեն միջանկյալ հաշվետվություն է ներկայացրել, որտեղ ներկայացված են ավիաընկերության եւ օդանավակայանի միջեւ բանակցությունների, խնդրի հնարավոր լուծումների տարբերակներ: Երբ հանձնաժողովը մշակի այդ բոլոր հարցերը, խնդրին որոշակի հստակեցում կտրվի», ասել է Տիգրան Սարգսյանը: