Հանրապետությունում դեկտեմբերի առանձին օրերին ցերեկը հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Արարատի եւ Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+20C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին աստիճանից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչեւ +10...+120C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ -8...-100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-140C, միջին բացարձակ առավելագույնը` 10...110C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 15...26 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
ՀՀ Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -3...-60C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ +4...+60C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչեւ -15...-200C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -15...-210C, միջին բացարձակ առավելագույնը` 4...80C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 18...55 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+20C, որը կրկին 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ +7...120C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ -10...-150C: Տավուշում ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2...+40C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ +10...+140C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ -5...-100C: Վայոց ձորի նախալեռնային շրջաններում սպասվում է 0...+20C, լեռնային շրջաններում` -2...-40C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչեւ` +11...+130C, լեռնային շրջաններում` +5...+70C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչեւ` -7... -90C, լեռնային շրջաններում` -10...-150C: Սյունիքի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +5...60C, լեռնային շրջաններում` -1...+10C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչեւ` +10...150C, լեռնային շրջաններում` +7...+90C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչեւ` -4...-60C, լեռնային շրջաններում` -7...-120C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում -6...-100C, լեռնային շրջաններում -15...-200C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում 15...190C, լեռնային շրջաններումՙ 11...140C): Ամսական տե- ղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 15...27 մմ, լեռնային շրջաններում 19...54 մմ ):
Երեւանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+20C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչեւ +10...+120C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչեւ -10...-120C, բարձրադիր մասերում մինչեւ -7...-90C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-130C, միջին բացարձակ առավելագույնը` 10...110C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ: