«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2012-11-23 | #210, 2012-11-24 | #211, 2012-11-27


ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԵՑ ՆՈՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑ

Նոյեմբերի 21-ին Սիդնեյում կայացավ հայ համայնքային կառույցների ժողով` Հայաստանյայց հայ առաքելական եկեղեցու, Հայ կաթողիկե եկեղեցու, Հայ ավետարանչական եկեղեցու, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության, Հայ հեղափոխական դաշնակցության, Ռամկավար ազատական կուսակցության, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ օգնության միության, ինչպես նաեւ Ավստրալիայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Էդիկ Դարբինյանի մասնակցությամբ:

Ժողովի որոշմամբ ստեղծվեց Սիդնեյի «Սփյուռք-Հայրենիք համագաղութային մարմին» կազմակերպությունը, որի նպատակն է համախմբել Ավստրալիայի հայ համայնքը եւ համայնքում գործող հեղինակավոր կազմակերպությունները, զորացնել Սփյուռք-Հայրենիք կապը, սատարել Ավստրալիայում հայ ազգային ինքնության պահպանմանը, պաշտպանել ավստրալահայերի շահերն ու իրավունքները պետական մարմիններում, ինչպես նաեւ միասնաբար լուծել համայնքային խնդիրները եւ գործակցել հայրենի պետության հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4