Ուկրաինայի առաջնության 17-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ 5-1 հաշվով ջախջախեց հետնապահ «Գովերլային»: Հանդիպման 17-րդ րոպեին իր հերթականՙ 17-րդ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը: «Գովերլայի» կազմում հանդիպմանը մասնակցեց Արթուր Եդիգարյանը:
«Շախտյորը» 48 միավորով վստահորեն գլխավորում է աղյուսակը, իսկ Մխիթարյանը 17 գնդակով լավագույն ռմբարկուն է: