Ռուսաստանի պրեմիեր լիգայի առաջնության 17-րդ տուրում «Կուբանը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Կռիլյա Սովետովին»: 64-րդ րոպեին Արաս Օզբիլիսը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Քիչ անց նրան փոխարինեց Մարկոս Պիզելին, որն էլ հստակ իրացրեց 11 մ հարվածը: