«Սովետսկի Սպորտի» տեղեկացմամբ, Մոսկվայի «Սպարտակը» հետաքրքրվում է Յուրա Մովսիսյանով: Սակայն եթե «Կրասնոդարը» ֆուտբոլիստի համար խոշոր գումար պահանջի, ապա «Սպարտակը» կհրաժարվի գործարք կնքելու մտքից:
Ընթացիկ առաջնությունում Յուրան անցկացրած 13 խաղում 9 գոլ է խփել: Նա վնասվածքի պատճառով բաց թողեց վերջին 4 հանդիպումները: Անցյալ տարի էլ Մովսիսյանը 37 խաղում 14 գոլ էր խփել: