Երեկ առավոտյան Դամասկոսի Ջարամանա շրջանում պայթեցվել է երկու ականված ավտոմեքենա: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են առնվազն 29 զոհերի մասին: Պայթյուններից հետո հրշեջները երկար ժամանակ փորձել են մարել հրդեհներ, նշում է Ռոյթեր գործակալությունը:
Ավտոմեքենաները պայթեցվել են Ջարամանայի գլխավոր հրապարակում: Պայթյուններից վնասվել են հարեւան շենքերը եւ մերձակա ավտոմեքենաները:
SANA գործակալությունը հաղորդում է, որ ավտոմեքենաներից բացի փոքր պայթուցիկ սարքեր են գործի դրվել հարեւան շրջաններում: Գործակալությունը վստահ է, որ պայթյունները կազմակերպել են «Ալ Ղաիդայի» ահաբեկիչները եւ իսլամիստական «Ան Նահդա» կուսակցության կողմնակիցները: