Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է:
ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերից Հայաստանը նույնպես անմասն չէ: Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի փոխանցմամբ` 1988-2012 թվականների ընթացքում Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք, որից միայն 206-ը գրանցվել է այս տարի: ՄԻԱՎ վարակակիրների թվում գերակշռողը արական սեռի ներկայացուցիչներն են` 954 հոգի: ՄԻԱՎ վարակակիր կանայք 405-ն են, իսկ երեխաները` 26 հոգի: ՄԻԱՎ-ով վարակվածների կեսից ավելին ախտորոշման պահին եղել են 25-39 տարիքային խմբում:
Ի. Պ.