Խմբագրությանը ուղարկված մամլո հաղորդագրությամբ Ամերիկայի հայկական համագումարը գուժում է հոգաբարձուների վարչության անդամ Փիթեր Կեզիրյանի անժամանակ (նա 48 տարեկան էր) մահը, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթ:
Փիթերը հաջողակ էր ինչպես իրավաբանական, այնպես էլ գործարարական աշխարհի հարցերում եւ դարձել էր Լոս Անջելեսի ամերիկյան բժիշկների կոոպերատիվի կորպորատիվ ստրատեգիական զարգացման գծով առաջին փոխնախագահը: Նա նաեւ նախագահել էր դեռ Ջորթաունի համալսարանի ուսանող լինելու ժամանակ, Model United Nations խոշորագույն ծրագիրը, որին մասնակցել էին 3200 հոգի: Համագործակցել էր Կալիֆոռնիայի կառավարիչներ Ջորջ Դոքմեջյանի եւ Փիթ Ուիլսոնի հետ: Վերջինս նրան նշանակել էր Կալիֆոռնիայի կորպորացիաների ընդհանուր խորհրդատու: Ի հավերժացումն նրա ծառայություններիՙ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է կրթաթոշակ հիմնել նրա անունով Վաշինգտոնում Թերջանյան Թոմաս ամառային դասընթացների ուսանողների համար:
Հ. Ծ.