«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2012-11-29 | #214, 2012-11-30 | #215, 2012-12-01


ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ

Երիտասարդ երգիչներ Սիրանուշ Գալստյանը, Մուրադ Մշեցին եւ Կարեն Մշեցին, որոնք ամենայն պատասխանատվությամբ ու ճշգրտությամբ ներկայացնում են մեր ժողովրդական, աշուղական, հայրենասիրական երգերը, դեկտեմբերի 2-ին հանդես կգան նոր համերգով:

Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք «Արծիվ, սլացիր» խորագիրը կրող յուրօրինակ համերգն հնարավորություն կտա «եւս մեկ անգամ երգի թեւով ճախրել մեր կարոտ էրգրով, մեր կորած էրգրով, մեր գտած էրգրով» նշում էին հայ երգի այս մեկնաբանները: Նման համերգները առավել եւս այս օրերին ավելի մեծ դեր կարող են խաղալՙ գուցե դաշտից դուրս մղելով օտարահնչյուն ելեւէջները, կլկլացող 6-8 տաղաչափով տարածված խառնիշփոթ երգերն ու երգիչներին:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4