«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2012-11-29 | #214, 2012-11-30 | #215, 2012-12-01


ԱՐՈՆՅԱՆԸ ԿՍԿՍԻ ՆԱԿԱՄՈՒՐԱՅԻ ՀԵՏ ՄՐՑԱՎԵՃՈՎ

Այսօր Լոնդոնում մեկնարկում է շախմատի ավանդական մրցաշարը 9 շախմատիստների մասնակցությամբ: Մեկնարկային տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա Հիկարու Նակամուրայի հետ: Կկայանան նաեւ Մագնուս Կառլսեն-Լյուկ Մակշեյն, Վլադիմիր Կրամնիկ-Հուդիթ Պոլգար, Գավեյն Ջոնս-Մայքլ Ադամս պարտիաները: Առաջին տուրում խաղից ազատ կլինի աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Շրջանաձեւ մրցակարգով անցկացվող մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 10-ին:

Ի դեպ, Մագնուս Կառլսենն այս մրցաշարում հանդես կգա առանց մարտավկայի: Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մուտքի վիզա չի հատկացրել Յան Նեպոմնյաշչուն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4