Բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովային հաջողվեց աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղի վերջինՙ 4-րդ պարտիայում փրկել իրավիճակը եւ 33-րդ քայլին հաղթել Աննա Ուշենինային: Այսպիսով, մրցախաղում հաշիվը հավասարվեցՙ 2-2: Այնպես որ աշխարհի չեմպիոնուհին կորոշվի այսօր կայանալիք լրացուցիչ մրցախաղում: Սկզբում մրցակցուհիներն արագ շախմատի մրցախաղ կանցկացնեն, իսկ հարկ եղած դեպքում ուժերը կչափեն կայծակնային մրցամարտում: