«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2012-11-30 | #215, 2012-12-01 | #216, 2012-12-04


ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՎՐԱՑ-ԻՐԱՆԱԿԱՆ II ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Ընթացիկ տարվա նոյեմբերի 27-30-ը , Վրաստանի պատրիարքության սուրբ Անդրեյ Նախակոչի անվան վրացական համալսարանի նախաձեռնությամբ, ռեկտորՙ Սերգո Վարդոսանիձե, «Քաղաքակրթությունների երկխոսություն» նախագծի շրջանակներում, անցկացվեց վրաց-իրանական II միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն էր ուղղափառության եւ իսլամի արժեքների վերլուծությունը, Վրաստանում գոյություն ունեցող դավանանքների իրավիճակի քննարկումը: Գիտաժողովին մասնակցել է Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու վիրահայոց թեմըՙ առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ:

Բարձր գնահատելով գիտաժողովի նպատակըՙ գիտաժողովի աշխատանքին օրհնության եւ բարեմաղթանքի խոսք ասաց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նա կարեւորեց այն հանդուրժողական ոգին ու շունչը, որը ստեղծված է Վրաստանում գործող տարբեր դավանանքների համար իրենց աստվածահաճո գործունեությունը ծավալելու նպատակով:

Գիտաժողովի մասնակիցների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեց պատմաբան, Վրաստանի հայ մտավորականների թբիլիսյան կազմակերպության նախագահ Ենոք Թադեւոսյանի զեկուցումը, որը նվիրված էր Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի եւ հայ համայնքի պատմությանը:

Ուշագրավ էր գիտաժողովի մասնակիցների հետաքրքրությունը եւ բարեհաճ վերաբերմունքը ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հանդեպ, ինչը վրաց ժողովրդի պատմականորեն ձեւավորված հանդուրժողական վերաբերմունքի վկայությունն էր եւ, իրավամբ դարեր շարունակ հանդիսացել է Վրաստանում բազմազգ մշակույթների զարգացման հիմնաքարը:

Վիրահայոց թեմի մամլո դիվան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4