Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության դահլիճում «Հայ Արտ պրոդակշն» հայ-կանադական կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ Թբիլիսիի «Ջեյրան» հայկական պարախմբի առաջին մենահամերգը, որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը :
Հանդես գալով բացման խոսքով` նախարարի տեղակալը նշեց, որ պարախումբը մշտապես գտնվել է գերատեսչության ուշադրության կենտրոնում. հաջողությամբ մասնակցել է 2012թ. «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում անցկացված պարարվեստի օրերին, պարգեւատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրով եւ «Կոմիտաս» մեդալով:
Հյուրերին իրենց կատարումներով ողջունեցին Երեւանի «Գոլդ սթար», «Վանք» եւ «Գիսանե» պարային համույթները:
Միջոցառման ավարտին «Ջեյրան» պարային համույթը պարգեւատրվեց Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության (նախագահՙ Կարեն Գեւորգյան) պատվոգրով` Սփյուռքում հայ պարարվեստի զարգացման եւ տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար: