Լեւոն Արոնյանը բոլորի համար անսպասելի շատ անհաջող մեկնարկեց շախմատի Լոնդոնի մրցաշարում: Մեկնարկային տուրում նա սպիտակներով պարտվեց Հիկարու Նակամուրային, իսկ հաջորդ մրցախաղում սեւերով զիջեց Մագնուս Կառլսենին:
Լոնդոնի մրցաշարում հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ-ոքին գնահատվում է 1 միավոր: 2 տուրից հետո աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Մագնուս Կառլսենն ու Վլադիմիր Կրամնիկը: Կառլսենը հաղթել է նաեւ Լյուկ Մակշեյնին, իսկ Կրամնիկն առավելության է հասել Հուդիթ Պոլգարի եւ Հիկարու Նակամուրայի նկատմամբ: 3-ական միավոր ունեն Մայքլ Ադամսն ու Հիկարու Նակամուրան: