Դյուսելդորֆում թեթեւագույնքաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնուհու թափուր տիտղոսի համար մենամարտում Սյուզի Քենտիկյանը 10-ռաունդանոց մրցամարտում միավորներով (94-96, 94-96, 93-97) զիջեց աշխարհի նախկին քառակի չեմպիոնուհի, ամերիկուհի Կարինա Մորենոյին:
Մենամարտից հետո Սյուզիի պրոմոութեր Ֆելիքս Շտուրմը մրցավարներին մեղադրել է կողմնակալ մրցավարության մեջ եւ հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել հանդիպման արդյունքը: Սյուզի Քենտիկյանը պրոֆեսիոնալ կարիերայում 2-րդ պարտությունը կրեց: Նա 29 հաղթանակ է տարել, որից 16-ըՙ նոկաուտով: Նա աշխարհի նախկին չեմպիոնուհի է WIBF-ի եւ WBO-ի վարկածներով: Մորենոն անցկացրած 28 մենամարտերից 23-ն է շահել, որից 6-ըՙ նոկաուտով: