Վլադիկավկազի «Ալանիան» ձմռան տրանսֆերային շրջանում մտադիր է թիմ հրավիրել «Փյունիկի» եւ ՀՀ ազգային հավաքականի խաղացողներ Դավիթ Մանոյանին եւ Կամո Հովհաննիսյանին: Ներկայումս 2 թիմերի միջեւ բանակցություններ են ընթանում: Դավիթ Մանոյանն ընթացիկ մրցաշրջանում արդեն փորձել էր արտերկիր մեկնել, սակայն Դոնեցկի «Մետալուրգում» եւ Կրասնոդարի «Կուբանում» ընդգրկվելու նրա փորձերն ապարդյուն էին անցել: Վերջին շրջանում, երբ Մանոյանը Սարգիս Հովսեփյանի հեռանալուց հետո ստանձնել է «Փյունիկի» ավագի թեւկապը, երիտասարդ ֆուտբոլիստն արդյունավետ խաղ է ցուցադրում: