Լոնդոնի մրցաշարում անհաջող մեկնարկած Լեւոն Արոնյանը վերջապես վայելեց հաղթանակի բերկրանքը: 4-րդ տուրում հայ շախմատիստը սեւերով հաղթեց անգլիացի Լյուկ Մակշեյնին: 4 տուրից հետո Արոնյանը նույնքան միավորով 5-րդ տեղում է:
Մրցաշարի միանձնյա առաջատար դարձավ նորվեգացի Մագնուս Կառլսենըՙ հաղթելով Գավեյն Ջոնսին: Կառլսենը վաստակեց 10 միավոր: 8 միավորով 2-րդ տեղում Վլադիմիր Կրամնիկն է, որը ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի հետ: Լավագույն եռյակը եզրափակում է 7 միավոր վաստակած Մայքլ Ադամսը, որը հաշտություն կնքեց Հիկարու Նակամուրայի հետ:
Այսօր կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը խաղից ազատ է: Կկայանան Կրամնիկ-Մակշեյն, Ջոնս-Անանդ, Ադամս-Կառլսեն եւ Պոլգար-Նակամուրա հանդիպումները: