Հրանտ Մելքումյանը շարունակեց հաղթարշավը Լոնդոնի բաց մրցաշարում: 4-րդ տուրում նա պարտության մատնեց Ջոն Շավին: Հրանտը Անգլիան ներկայացնող Չժոու Յանգի հետ 4 միավորով գլխավորում է աղյուսակը: 5-րդ տուրում առաջատարները կմրցեն միմյանց հետ: Սպիտակներով կխաղա հայ շախմատիստը: