«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2012-12-04 | #217, 2012-12-05 | #218, 2012-12-06


ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԸ

Պավլոդարի շախմատի մրցաշարի 6-րդ տուրում Ավետիք Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց Ռինատ Ջումաբաեւի հետ եւ 5 միավորով Պյոտր Կոստենկոյի, Վլադիսլավ Արտեմեւի եւ Անվար Իսմագամբետովի հետ շարունակում է գլխավորել աղյուսակը: 7-րդ տուրում Գրիգորյանը կմրցի Իսմագամբետովի հետ:

Հաշտություն կնքեց նաեւ Զավեն Անդրեասյանը, որը մրցում էր Բերիկ Ակոզովի հետ: Զավենը 4,5 միավորով հետապնդում է առաջատարներին: Հովհաննես Գաբուզյանն էլ ոչ-ոքի ավարտեց պարտիան Կիրիլ Կուդերինովի հետ: Նա ունի 4 միավոր: Տուրն անհաջող էր Հրայր Սիմոնյանի համար, որը պարտվեց Կոնստանտին Շանավային: Սիմոնյանը վաստակել է 3,5 միավոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4