Հունգարիայի կառավարությունը հայտարարել է, որ Դամասկոսից տարհանվել է իր ամբողջ դիվանագիտական անձնակազմը: ԱԳՆ-ում Ռոյթեր գործակալության թղթակցին հայտնել են, որ այդ որոշումն ընդունվել է Սիրիայի մայրաքաղաքում տիրող «կրիտիկական իրավիճակի» կապակցությամբ:
Մինչեւ վերջերս Հունգարիան Եվրոմիության միակ երկիրն էր, որի դեսպանությունը դեռ գործում էր Դամասկոսում: ԵՄ մյուս երկրները իրենց դիվանագետներին տարհանել էին ամիսներ առաջ:
Սիրիայից դիվանագիտական անձնակազմի տարհանման կապակցությամբ Հունգարիայի ԱԳՆ-ն համաքաղաքացիներին խորհուրդ է տվել հյուպատոսական աջակցություն ստանալու համար դիմել Բեյրութում գործող Հունգարիայի դեսպանությանը:
2 օր առաջ Սիրիայից տեխնիկական անձնակազմը տարհանելու որոշում էր ընդունել ՄԱԿ-ի տեղական ներկայացուցչությունը: Այդ քայլը նույնպես բացատրվում է անվտանգության նկատառումներով: