«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2012-12-05 | #218, 2012-12-06 | #219, 2012-12-07


ԵՐԵՎԱՆԸՙ ՍԵՅՍՄԱՎՏԱՆԳ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Հայաստանիՙ սեյսմավտանգ գոտում լինելը միշտ եղել է անհանգստության առարկա, սակայն 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո եւ հատկապես վերջին երկու տարվա ընթացքում անընդհատ կրկնվող երկրաշարժերն ու դրանց ֆոնին մայրաքաղաքի կառուցապատումը դառնում են լուրջ խնդիր: Թեպետ թեմայի վերաբերյալ եղել են բազմաթիվ քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ, սակայն էական փոփոխություններ չկան:

Խորհրդային տարիներին կառուցված շենքերի 95 տոկոսը չի բավարարում ժամանակակից նորմերի պահանջները: Այսօր մայրաքաղաքում գոյություն ունի 4-րդ աստիճանի վթարային մոտ 15 շենք, որոնք ենթակա են քանդման, 3-րդ աստիճանի վթարայնության 300 բազմահարկ շենք, որոնք անհապաղ պետք է ամրացվեն: Սրան հավելածՙ նորանոր կառուցապատումների հետեւանքով սեյսմակայունության առումով հատկապես մայրաքաղաքում իրավիճակը դառնում է աղետալի: Մասնագետները բազմիցս շեշտել են, որ մայրաքաղաքը քաղաքացիների համար անհարմար ձեւով է կառուցված, եւ ոչ միայն բազմաբնակարան շինությունների, այլեւ ընդհանրապես մայրաքաղաքի սեյսմիկ ռիսկը խիստ բարձր է գնահատվում: Սակայն դրան զուգահեռ շենքերը դառնում են սեյսմավտանգ, որովհետեւ բնակիչները անթույլատրելի ձեւափոխումներ են կատարում, մինչդեռ առանց մասնագիտական թույլտվության չի կարելի տան տեսքը փոխել: Սակայն այդ փաստին այսօր քչերն են ուշադրություն դարձնում:

Բացի բազմաբնակարան շենքերիցՙ ռիսկային են նաեւ մշակութային օջախները, եկեղեցիներն ու արձանները, որոնք տասնամյակներ շարունակ չեն ամրացվել եւ 7-բալանոց երկրաշարժից կավերվեն:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4