Պետական եկամուտների կոմիտեի եւ «Հայփոստի» միջեւ տնտեսվարող սուբյեկտների սպասարկման ծառայությունների մատուցման ոլորտում համագործակցության պայմանագիր կնքելու առաջարկը երեկ հաստատվեց կառավարության կողմից: Ըստ պայմանագրիՙ «Հայփոստի» արդիականացված փոստային բաժանմունքներում տեղակայվելու են պետեկամուտների կոմիտեի սպասարկման կետերը, որտեղ սպասարկումն իրականացնելու են կոմիտեի աշխատակիցները` յուրաքանչյուր բաժանմունքում մեկ աշխատակից: