«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2012-12-05 | #218, 2012-12-06 | #219, 2012-12-07


ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՏԱՎ ՄԻԱՅՆ ՆԻԿՈԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎԸ

Երեւանում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում երեկ կայացան կիսաեզրափակիչ մենամարտերը: Պայքարը շարունակող հայաստանցի 2 բռնցքամարտիկներից միայն Նիկոլ Հարությունովին հաջողվեց եզրափակիչի ուղեգիր նվաճել: Մինչեւ 81 կգ քաշային կարգում հայ բռնցքամարտիկը վստահ անցկացրեց մենամարտը ռուսաստանցի Իդրիս Շախմանովի հետ` հաղթելով 19-9 հաշվով: Այսօր կայանալիք վճռորոշ մենամարտում Հարությունովն աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի շոտլանդացի Սկոտ Էնտոնի Ֆորեստի հետ, որը 13-7 հաշվով պարտության էր մատնել վրացի Ալեքսանդր Դոկվաձեին:

Գերծանրքաշային Նարեկ Մելքոնյանը պարտվեց անգլիացի Հյուի Լուիս Ֆերիին (5-13) ու բավարարվեց բրոնզե մեդալով: Եզրափակիչում Ֆերիի մրցակիցը կլինի հնդիկ բռնցքամարտիկ Նարենդերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4