«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2012-12-05 | #218, 2012-12-06 | #219, 2012-12-07


ԳԱԲՈՒԶՅԱՆՆ ՈՒ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑԻՆ

Պավլոդարում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Ավետիք Գրիգորյանը հաշտություն կնքեց Անվար Իսմագամբետովի հետ ու վաստակեց 5,5 միավոր: Մրցաշարի միանձնյա առաջատարի դերը ստանձնեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմեւը, որը հաղթելով Պյոտր Կոստենկոյին, վաստակեց 6 միավոր:

Տուրը հաղթական էր Հովհաննես Գաբուզյանի եւ Հրայր Սիմոնյանի համար, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Կոնստանտին Կազակովին եւ Վյաչեսլավ Լոզնիկովին:

Գաբուզյանն ունի 5 միավոր, Սիմոնյանըՙ 4,5: Զավեն Անդրեասյանը պարտվեց Սեմյոն Դվոյրիսին ու 4,5 միավորով նահանջեց մրցաշարային աղյուսակում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4