Լոնդոնի շախմատի մրցաշարում գերազանց է հանդես գալիս Հրանտ Մելքումյանը: 5-րդ տուրում նա սպիտակներով հաղթեց իր հետ աղյուսակը գլխավորող Չժոու Յանգին: Այդ հաղթանակի շնորհիվ հայ շախմատիստը 5 միավորով միանձնյա գլխավորեց աղյուսակը: 3 շախմատիստՙ Տիգեր Հիլարպ-Պերսոնը, Սայմոն Ուիլյամսն ու Վլադիմիր Համիտեւիչը 4,5 միավորով հետապնդում են Մելքումյանին: 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սեւերով կմրցի Տիգեր Հիլարպ-Պերսոնի հետ: