Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն «Չուխաջյան ֆեստի» հերթական համերգը նվիրված է կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի հեղինակած ստեղծագործություններին:
Ինչպես «Ազգի» ընթերցողներին տեղեկացրել էինք, «Չուխաջյան ֆեստ» փառատոնը անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո եւ փառատոնի բոլոր համերգները նվիրվում են Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության 80-ամյակին: Դեկտեմբերի 14-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Վարդան Աճեմյանի հեղինակային համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (դիրիժորՙ Սերգեյ Սմբատյան): Մենակատարներՙ Գեւորգ Ավետիսյանՙ ֆլեյտա, Արուս Աճեմյանՙ դաշնամուր, Արմեն Հյուսնունցՙ ալտ սաքսոֆոն:
Ի դեպ, այդ համերգի համար գնված յուրաքանչյուր տոմսի 10 տոկոսը փոխանցվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:
Մ. Մ.