«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2012-12-11 | #222, 2012-12-12 | #223, 2012-12-13


ԴԱԼՄԱՅԻ ՀՈՂԱԳՈՐԾՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԱՆԱՐԴԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ

Երեւանի Դալմայի այգիների վարձակալների անունից նախագահ ՍԵրժ Սարգսյանին եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակ է հղել Երեւանի բնակիչ, Դալմայի վարձակալներից Անդրանիկ Վիրաբյանը : Նա խիստ անհրաժեշտ է համարում Դալմայի հողագործների համար նախագահի աջակցությունը իրենց «արհամարված իրավունքներին զորավիգ լինելու եւ արդարացի լուծումներ տալու գործում»: Նա հիշեցնում է, որ Դալմայի հողագործներին նախկին կոլտնտեսային անմշակ հողերը վարձակալությամբ սկսեցին տրամադրվել 1991-ին` Շահումյանի շրջգործկոմի որոշումներով: «Քաղաքի անապատացող տարածքներց մեկը վերածնվում եւ կանաչապատվում էր մինչեւ 2003 թ.-ը», երբ, ըստ նամակագրի, ուժի մեջ մտան հողից փող սարքելու հողային օրենսգրքի հոդվածները:

Անդրանիկ Վիրաբյանը, հիշատակելով կառավարության շենքի առաջ տեղի ունեցած վարձակալների ցույցերն ու բողոքները, նշում է, որ վերջին երկու տարիներին ՀՀ նախագահին, վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին ուղղված իրենց խնդրանքները հայտնվում են իրենց նկատմամբ ապօրինություններ իրականացնողների մոտ: «Միայն Ձեր խորհուրդների ու պահանջի շնորհիվ «չինովնիկները» փորձում են ապահովել արդարություն ու արդարացի փոխհատուցման գործընթացները, որոնք իբր վերահսկվում են ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Հովհաննես Հովսեփյանի եւ բաժնի պետ Աիդա Ասատրյանի կողմից», ասվում է նամակում, միաժամանակ նշելով, որ «անհասկանալի կերպով են իրականացվում փոխհատուցման գործողությունները»:

Ըստ Անդրանիկ Վիրաբյանիՙ «ՀՀ Հանրային խորհրդի ստվերային լիդերը» կարող է իրեն թույլ տալ ասելու «թող նախագահն ու Երեւանի քաղաքապետը փոխհատուցեն հողագործներին»: Այնուհետեւ նշվում են կոնկրետ անուններ` Գաստելո Մկրտչյան եւ Մարինա Համդիլյան, որոնք, նամակագրի հավաստմամբ, հանդես են եկել անհեթեթ հայտարարություններով, անտեսելով նախագահի հրահանգներն ու հանձնարարականները:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4