«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2012-12-11 | #222, 2012-12-12 | #223, 2012-12-13


«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇ

Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 20-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը:

Նամականիշը մարեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը , ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը , «Հայփոստ» թրասթ մենեջմենթ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը , «Հայփոստ» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը :

Նամականիշի վրա պատկերված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակի լոգոն, իսկ հավերժության նշան կազմող օղակի մեջ նշված են այն պետությունները, որտեղ գտնվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցչությունները, եւ Հայաստանի Հանրապետության պետական դրոշըՙ հայելաձեւ արտահայտմամբ (հիմնադրամի լոգոն):

Խորապատկերին ներկայացված է աշխարհի քարտեզը, որը խորհրդանշում է կապը ամբողջ աշխարհով սփռված հայության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջեւ: Գունային երանգները արտահայտում են Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույները:

Այս տարի «Հայփոստը» սկսեց հայկական այբուբենի տառերը պատկերող նույնատիպ թողարկումների նոր շարք` նվիրված հայ գրատպության 500-ամյակին եւ առաջին անգամ շրջանառության մեջ դրեց նոր փոստային վճարման միջոց` նամականիշով ծրար: 2012-ի ընթացքում «Հայփոստը» նաեւ թողարկել է նամականիշներ` նվիրված Տ.Չուխաջյանի ծնդյան 175-ամյակին, Լ. Զաքարյանի ծննդյան 75-ամյակին, Պ. Պռոշյանի ծննդյան 175-ամյակին:

Մոտ օրերս կթողարկվեն նամականիշներ` նվիրված Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին, Հայաստանը շախմատի աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն դառնալու առթիվ, ինչպես նաեւ` նամականիշներով գիրք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4