Կալինինգրադում մեկնարկել է 19-22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունը: Մրցումների առաջին օրը Հայաստանը կորուստ ունեցավ: Մինչեւ 69 կգ քաշային Հրայր Մաթեւոսյանը 10-14 հաշվով զիջեց վրացի Զաալ Կվաչատաձեին: Իսկ ահա Գերմանիան ներկայացնող Արայիկ Մարությանը 13-4 հաշվով առավելության հասավ մոլդովացի Վալերի Սիրբուի նկատմամբ: