Վլադիկավկազի «Ալանիան» որոշել է հետաձգել «Փյունիկի» եւ ՀՀ հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանի տեղափոխությունը, քանի որ ֆուտբոլիստն օրերս ծնկի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում: Իսկ բուժման համար կպահանջվի 3-4 ամիս:
Իսկ ահա ՀՀ հավաքականի եւ «Փյունիկի» մեկ այլ ֆուտբոլիստՙ Կամո Հովհաննիսյանն «Ալանիայի» հետ կմեկնի ձմեռային առաջին հավաքին: