«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2012-12-12 | #223, 2012-12-13 | #224, 2012-12-14


ԽՈԶԻ ԼԱՎ ՏԵՂԵՐԸ ԿԹԱՆԿԱՆԱ՞Ն

Մասնագետը խորհուրդ է տալիս խոզի ազդրամսի փոխարեն ընտրել ոչխարինը

Անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ բացառությամբ խոզի ազդրամսի, մսի մյուս տեսակները Նոր տարվա շեմին չեն թանկանալու:

Խոզի ազդրամիսը կամ, ինչպես ընդունված է ասել, խոզի բուդը հնարավոր է, որ թանկանա 8-10 տոկոսով: Աշոտ Հովհաննիսյանը բացատրում է, որ խոզի ազդրամսի պահանջարկն ավելին է, քան առաջարկը, հետեւաբար Ամանորից առաջ գնաճ միգուցե նկատվի:

Երեկվա ասուլիսի ժամանակ Աշոտ Հովհաննիսյանը խորհուրդ տվեց սպառողներին խոզի ազդրամսի փոխարեն ընտրել ոչխարինը, որն ավելի քիչ խոլեստերին է պարունակում, քան խոզի միսը:

Կապված պահանջարկի ավելացման հետ` հնարավոր է, որ թանկանա նաեւ կաթնամթերքը, քանի որ դեկտեմբերին կաթնամթերքի արտադրությունը նվազում է, իսկ իրացումը հատկապես Ամանորից առաջ ավելանում:

Իսկ վերջերս հայտնաբերված սիբիրախտի դեպքերից հետո որքանո՞վ է ապահով այսօր միս գնելը: Աշոտ Հովհաննիսյանը պատասխանում է, որ մորթված մսամթերքն առանց անասնաբույժի թղթի չի փոխանցվում իրացման, ու որեւէ անասնաբույժ սիբիրախտի դեպքերից հետո չի համարձակվի տալ կեղծ փաստաթուղթ, մանավանդ որ քրեական գործի հարուցման նախադեպ արդեն կա: Միս գնելուց առաջ ապահովության համար սպառողը կարող է պահանջել անասնաբույժի տված թուղթը, բայց դարձյալ , մեր կարծիքով, չկա ոչ մի երաշխիք, որ անասնաբույժը չի համարձակվել կեղծել փաստաթուղթը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4