«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2012-12-13 | #224, 2012-12-14 | #225, 2012-12-15


ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

ԵՄ գագաթաժողովը Բրյուսելում հաստատել է եվրոպական Բանկային միության ստեղծումը: Այդ մասին հայտարարել է ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը : Նոր կառույցը կոչված է վերահսկելու միասնական Եվրոպայի վարկային հաստատությունների գործունեությունը, ինչպես նաեւ ստեղծելու բանկային ռիսկերից ապահովագրող հաստատություններ, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Եվրոմիության նպատակն է խզել բանկերի խնդիրների եւ դրանց լուծման համար պետություններում օգտագործվող հարկատուների փողերի հոռի շրջանը», պարզաբանել է վան Ռոմպեյը:

ԵՄ վերահսկման միասնական մեխանիզմը նախատեսված է ստեղծել մինչեւ 2014 թ. գարուն: Դա առաջին քայլը կդառնա Եվրոպայում Բանկային միության ձեւավորման ճանապարհին:

Երկրորդ քայլը պետք է դառնա բանկերի անմիջական ռեկապիտալիզացիան: Այն կկարողանա ապահովել խնդրահարույց բանկերի մասնակի կամ լրիվ սնանկացումների իրականացումը, խուսափելով ամբողջ եվրոպական ֆինանսական համակարգում «դոմինոյի էֆեկտի» առաջացումից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4