«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2012-12-13 | #224, 2012-12-14 | #225, 2012-12-15


ԹՈՐՈՍ ՌԱՍՏՔԵԼԵՅԱՆԻ ՆՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Դեկտեմբերի 14-ին, Ֆրանսիայի հարավում գտնվող Մոնտելիմար քաղաքի «Մյուզե ար կոնտեմպորեն Սեն-Մարտեն» թանգարանում բացվեց Ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռաստքելենյանի անհատական ցուցահանդեսը, որը ներկայացնում հայազգի ճանաչված արվեստագետի անցած 50 տարվա ստեղծագործությունները: Ցուցահանդեսը վերնագրված է այսպես. «Թորոսի լիությունը» եւ ծավալված է 3000 ք.մ. տարածքի վրա, փաստ, որն, իսկապես բացառիկ է: Հայազգի արվեստագետը քաջ հայտնի է Ֆրանսիացի հասարակությանը ոչ միայն իր բազմաթիվ ցուցադրումներով, այլեւ Ֆրանսիայի մոտ քսան քաղաքում զետեղված մոնումենտալ արձաններով, որոնցից հինգը նվիրված են Հայոց մեծ եղեռնի զոհերին: 2008 թ. Թորոս Ռաստքելենյանը Երեւան քաղաքին նվիրեց Սայաթ-Նովայի արձանը, որը տեղադրված Սայաթ-Նովա փողոցի սկզբում, Գետառի կամրջից քիչ հեռու: Բարձր գնահատելով հայազգի արվեստագետի ծառայությունները, նրան շնորհվել է «Մովսես Խորենացու» շքանշանը: Ֆրանսիան նրան պարգեւատրել է «Պատվո Լեգիոն» եւ «Արվեստների ու գրականության սպա» շքանշաններով: Թորոսն ՈւրՖայի հերոսամարտի լեգենդար հրամանատարներից մեկիՙ Հարություն Ռաստքելենյանի եղբորորդին է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4