«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2012-12-13 | #224, 2012-12-14 | #225, 2012-12-15


ՄԱՔՍԱՆԵՆԳ ՍԻԳԱՐԵՏ 37-ԱՄՅԱ ՀԱՅԻ ԻՐԵՐՈՒՄ

Հինգշաբթի Դյուսելդորֆի օդանավակայանի մաքսատնից «Ռայնիշե փոստին» հաղորդել են, որ չորեքշաբթիՙ դեկտեմբերի 12-ին մի 37-ամյա հայի մոտ հայտնաբերել են չհայտարարագրված ավելի քան 2100 սիգարետ, որ թաքցված են եղել գուլպաների, վարտիքի եւ լավաշ հացի մեջ: Մաքսանենգ ապրանքի տիրոջը ստուգել են մաքսազերծ գոտին հատելու պահին: Թերթի փոխանցմամբՙ մաքսայինի աշխատակցին առավել զարմացրել է լավաշի կարծր միջուկը:

Հարկերից խուսափելու փորձ կատարող 37-ամյա հայի հանդեպ հարուցվել է քրեական գործ: Վնասը մոտ 400 եվրո է գնահատվում:

Մաքսանենգ ճանապարհով Հայաստանից Գերմանիա ներկրվող սիգարետի խոշոր խմբաքանակ հայտնաբերվել էր նաեւ ամիսներ առաջ, ինչի մասին իրազեկել էինք «Ազգի» 21.09.2012-ի համարում:

Ան. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4