Այսօր, դեկտեմբերի 15-ին, Հայաստանի նկարիչների միությունում բացվելու է Կոտայքի մարզի գեղանկարիչների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նախաձեռնությունը պատկանում է Կոտայքի մարզպետարանին: Մասնակցում են Ժորա Բարսեղյանը (Աբովյան), Ռուբեն Բաբայանը (Գառնի), Սերյոժա Գաբրիելյանը (Հրազդան), Կարինե Նաջարյանը (Հրազդան), Նարեկ Թովմասյանը (Բյուրեղավան), Հասմիկ Ավալյանը (Չարենցավան), Արփինե Նաղդալյանը (Չարենցավան), Վանիկ Ադամյանը (Հրազդան), Սամվել Դալաքյանը (Բյուրեղավան), Վահրամ Մելիքսեթյանը (Հրազդան), Լեւոն Խաչատրյանը (Հրազդան), Արթուր Ամիրխանյանը (Նոր Հաճըն), Հռիփսիմե Ղազարյանը (Նոր Հաճըն), Արթուր Բարսեղյանը (Հրազդան), Գոհար Ավալյանը (Չարենցավան), Աննա Գրիգորյան (Աբովյան), Արման Մանուկյանը (Հրազդան), Արմեն Հարությունյանը (Գառնի), Վարդան Մեհրաբյանը (Չարենցավան), Սոնա Շահնազարյանը (Աբովյան), Աշոտ Բեգլարյանը (Բյուրեղավան), Հասմիկ Հոխանյանը (Աբովյան), Գեւորգ Ավետիսյանը (Գառնի), Լիանա Փիլիպոսյանը (Գառնի), Անի Կոստանդյանը (Կոտայք), Աննա Կոստանդյանը (Կոտայք), Համասփյուռ Պետրոսյանը (Աբովյան), Արամ Ենգիբարյանը (Արզական), Աշխեն Կիրակոսյանը (Չարենցավան), Անի Մկրտչյանը (Գառնի), Ռուզան Խալաթյանը (Գառնի), Վարդուհի Ուզունյանը (Բյուրեղավան):
Հուսանք, որ այս ցուցահանդեսը կնպաստի մարզային մշակութային կյանքի զարգացմանը եւ մի նոր էջ կբացի մեր դարավոր մշակույթի պատմության մեջ:
ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ